05.05.2020|
00:39
Ողջ համացանցը մի քանի օր ակտիվորեն քննարկում է Սուրբ աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի «լայվը», որտեղ նա պատմում է 2019-ին Հռոմում իր և ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հանդիպման մասին, մասնավորապես ընգծելով, որ Վանեցյանը, Նիկոլ Փաշինյանի անունից, իրեն փոխանցել է` եթե «սիմվոլիկ» գումար վճարի ինչ-որ հիմնադրամի, բոլոր քրեական հետապնդումները իր և իր հարազատների նկատմամբ կդադարեցվեն, և կկարողանա հանգիստ ապրել Հայաստանի սահմաններից դուրս։